Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսվել են Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները

Բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսվել են Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները
26.11.2020 | 14:07

Հոկտեմբերին կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները: Տիգրան Ավինյանի ստորագրած որոշման մեջ նշվում է.


Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի։ Ավելի ուշ պարզաբանվեց, որ պարգևատվել են Շուշիի մարտերին մասնակցած երկու աշխատակիցներ միայն:

Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ